ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Վարչապետը հավաքներին դեմ չէ, բայց...

Վարչապետը հավաքներին  դեմ չէ, բայց...
27.06.2014 | 00:42

«Ծայրահեղ սանձարձակ երևույթ, ինչպիսին է, օրինակ, մանրադրամների նետումը պատգամավորների կամ իշխանության ներկայացուցիչների վրա, ցանկացած բողոքի ակցիայի դեպքում անթույլատրելի եմ համարում»,- կառավարության նիստից առաջ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Այս անդրադարձի պատճառը մի քանի օր առաջ ԱԺ շենքի մոտ «Դեմ եմ» շարժման բողոքի ակցիան էր։ Վարչապետը հորդորեց, որ իր ասածը ճիշտ հասկանան և ընդգծեց. «Կողմ եմ խաղաղ հավաքների և ազատ մտքի արտահայտմանը։ Սակայն ազատությունն ավարտվում է այնտեղ, երբ այն ոտնահարում է ուրիշի իրավունքը»։ Ինչ խոսք, վարչապետի ասածի հետ դժվար է չհամաձայնել, սակայն նկատենք, որ «Դեմ եմ» շարժման մասնակիցները լավ կյանքից չէ, որ մանրադրամներ են նետում։ Ինչպես այս շարժման, այնպես էլ հանրապետության ողջ երիտասարդությունը վստահ է և դեռ հուսով է, որ չարաբաստիկ «պարտադիր» բառը կհանվի կենսաթոշակային նոր համակարգից։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ